Operativ.am-ը գրում է․

Image result

Գերմանական Wheelsandmore թյունինգային ընկերությունը ներկայացրել Lamborghini Aventador Superveloce մոդելի կատարելագործված տարբերակը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նորույթն ստացել է LP800-SV La maXXina անվանումը: Թյուներներն առաջարկում են կառավարման էլեկտրոնային համակարգի վերածրագրավորման և նոր արտամղման համակարգի տեղադրման շնորհիվ 6.5 լիտր ծավալային V12 շարժիչի հզորությունը 750-ից հասցնել 800 ձիաուժի: Նման փոխակերպումները կարժենան 12 605 եվրո:

Սովորական Aventador SV մոդելը 100 կմ/ժամ արագությունը կարող է զարգացնել 2.8 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ:

Բազային մոդելի արժեքը կազմում է 327 190 եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել