Ահա ձեզ խորհուրդ, որը կօգնի վերադարձնել վարագույրների սկզբնական սպիտակությունը:

Վարագույրների սպիտակեցումը զելյոնկայով բավական աշխատատար գործընթաց է, բայց արժե ջանք թափել:

Վարագույրը դառնում է թարմ և շատ սպիտակ:

Ինչպես սպիտակեցնել դեղնած վարագույրները

 

1. Նախքան սպիտակեցումը սկսելը շղարշն անհրաժեշտ է լավ լվալ:

Դրա համար վարագույրը թրջիր տաք ջրով, թող 2 ժամ, հետո մանրամասն լվա:

2. Կեղտոտ ջուրը քամիր և վարագույրը 2 ժամով թրջիր լվացքի փոշով ջրով: Հետո շղարշը պարզաջրիր և արագ սկսիր սպիտակեցումը:

3. Տաք ջրի մեջ ավելացրու 3 ճ/գ սովորական աղ:

4. Հետո զելյոնկան այնպես բացիր, որ խուսափես կանաչ հետքերից վարագույրի վրա: 10-15 կաթիլ զելյոնկա լուծիր 1 բաժակ ջրի մեջ: Լավ խառնիր նստվածքից խուսափելու համար: Խառնուրդը մի քանի րոպեով թող ու ևս մեկ անգամ խառնիր:

5. Համոզվելով, որ բաժակի հատակին նստվածք չկա, խառնուրդը լցրու աղաջրով ամանի մեջ: Վարագույրը դիր ջրի մեջ, թող 2-3 րոպե՝ անընդհատ շրջելով:

6. Շղարշն այդ լուծույթում պահելուց հետո պետք է այն լավ ողողել և քամել՝ առանց պտտելու: Վարագույը կախիր: Կտեսնես, որ այն կարծես նոր լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել