Image result for ԵլքՀայաստանի խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացների լեգիտիմության մասին բոլորից բարձր գոռում էր «Ելք» դաշինքը:
Իրավիճակը ավելի զավեշտալի է լինում, երբ «Ելք» դաշինքի անդամները խոսում են միակ ընդդիմության մասին. «Գլուխներդ բարձր, դուխով գնացեք տեղամաս ու ձեր ձայնը տվեք թիվ մեկ ընդդիմադիր ուժին ու ձեր, ձեր հարևանների համար ասեք՝ Երևան ջան, ելք կա»:

Ինչու են Ելք-ի անդմաները անընդհատ հայտարարում միակ ընդդիմության մասին, և ում է այն ուղղված: Ակնհայտ է, որ իշխանություններին ընդհանրապես չի հետաքրքրում «Ելքը» թիվ մեկ, թե թիվ 8 ընդդիմությունն է: Այս կերպ «Ելք»-ն առաջին հերթին ստվերում է Զարուհի Փոստանջյանին: Այսինքն, եթե միակ ընդդիմությունը «Ելքն» ու Նիկոլ Փաշինյանն են, ապա ո՞վ է այդ դեպքում Զարուհի Փոստանջյանը:
Եթե Զարուհուն «Ելք» դաշինքում համարում են ոչ ընդդիմադիր, ապա ինչո՞ւ ընտրություններից առաջ ամեն կերպ փորձեցին համագործակցել իր հետ՝ առաջարկելով գլխավորել ավագանու ցուցակը:

Սա դեռ մի կողմ թողնենք: Արդյո՞ք Ելք-ը բարոյական իրավունք ունի իրեն համարելու միակ ընդդիմություն: Ինչպե՞ս կարող է խորհրդարանական ընտրություններում իշխանության հաղթանակը լեգիտիմացնող քաղաքական ուժը համարել իրեն միակ ընդդիմություն: Արդյո՞ք սա բավարար հիմք չէ ենթադրելու, որ Երևանի ավագանու ընտրություններում իշխանության վերարտադրությունից հետո ԵԼՔ դաշինքը կպնդի, որ Տարոն Մարգարյանն ամենասիրված մարդն է, իսկ ժողովուրդը ՀՀԿ-ի համար խելագարվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել