1. Մարդ լինելը մեծ բան է: Կին լինելն ավելի մեծ բան է: (Մարտի Լարնի)

  2. Կին լինելը շատ բարդ է, հենց միայն այն պատճառով, որ հիմնականում կանայք ստիպված են գործ ունենալ տղամարդկանց հետ: (Ջոզեֆ Կոնրադ)

  3. Եթե կանայք գոյություն չունենային, աշխարհի փողերը կկորցնեին իրենց իմաստը: (Արիստոտել Օնասիս)

  4. Տղամարդկանց բոլոր պատճառաբանումներն, իրար հետ վերցրած, չարժեն կնոջ և ոչ մի զգացմունքի: (Վոլտեր)

  5. Գեղեցկությունը նույնպես առաքինություն է, գեղեցիկ կինը չի կարող թերություններ ունենալ: (Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր)

  6. Կանայք երբեք այնքան ուժեղ չեն լինում, քան երբ զինվում են թուլությամբ: (Իվան Բունին)

  7. Կանայք ստեղծված են, որ իրենց սիրեն, այլ ոչ հասկանան: (Օսկար Ուայլդ)

  8. Ես չէի ասի, որ կանայք բնավորություն չունեն: Պարզապես նրանք ամեն օր մի նոր բնավորություն ունեն: (Հայնրիխ Հայնե)

  9. Միայն կինն է ունակ ժամանակավորապես կանգնեցնելու ժամանակը: (Ջոզեֆ Բուլատովիչ)

  10. Կանայք կերտում են պատմությունը, սակայն հիշվում են միայն տղամարդկանց անունները: (Հայնրիխ Հայնե)

  11. Գեղեցիկ լինելու համար կնոջը բավական է ունենալ սև բլուզ, սև կիսաշրջազգեստ և սիրելի տղամարդու հետ թևանցուկ քայլել: (Իվ Սեն Լորան)

  12. Կինը սրբություն է, իսկ այն կինը, որին սիրում ես, կրկնակի սրբություն է: (Ալեքսանդր Դյումա)

  13. Կա կնոջը կառավարեու երկու եղանակ, սակայն ոչ ոքի դրանք հայտնի չեն: (Հաբարտ Ֆրանկ)

  14. Որոշ կանանց բավական է մեկ անգամ անցնել փողոցով, որպեսզի ընդմիշտ մնան տղամարդկանց հիշողություններում: (Ռադիարտ Քիփլինգ)

  15. Որպես կանոն՝ յուրաքանչյուր հիմարի հետևում կանգնած է հզոր կին: (Ջոն Լենոն)

  16. Նա, ով չի տեսել սիրահարված կնոջ, չի կարող ասել, թե ինչ է կինը: (Թեոֆիլ Գոթիե)

  17. Եթե կինը չի հանձնվում, հաղթում է, եթե հանձնվում է, թելադրում է իր պայմանները հաղթողին: (Կարել Չապեկ)

  18. Կինը հանել է տղամարդուն դրախտից և միայն կինը կարող է նրան դրախտ վերադարձնել: (Էլբերտ Հաբարտ)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել