Այսօր հայկական հեռուստաեթերի ամենասիրված դեմքերից մեկի՝ դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի ծննդյան օրն է: Դերասանուհին դառնում է 27 տարեկան: Անահիտին շնորհավորելու և նրա՝ ծննդյան օրվա հետ կապված պլաններին ծանոթանալու նպատակով այսօր BlogNews.am-ը կապ է հաստատել նրա հետ: Պարզվում է՝ Անահիտը ներկա պահին Հայաստանում չէ: Ամուսինը նրա համար անակնկալ է արել ու կնոջ տարեդարձի առթիվ անսպասելի ճանապարհորդություն է կազմակերպել դեպի Եգիպտոս:

Զույգը ներկայումս գտնվում է եգիպտական Հուրգադա հանգստավայրում ու, ինչպես տեղեկացանք դերասանուհուց, դեռ մեկ շաբաթ այնտեղ է անցկացնելու: Անահիտ Կիրակոսյանին մաղթենք անմոռանալի ու գեղեցիկ հանգստյան օրեր, և շնորհավոր տարեդարձ)):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել