Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանը քիչ հրապարակեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի որոշումը: ՍԴ-ն որոշում ընդունեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը թողնել անփոփոխ: 

Գրեթե երկու ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց որոշումը, սակայն դիմող կողմից ոչ մեկը չէր ներկայացել որոշման հրապարակմանը: Գագիկ Հարությունյանը նշեց, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, արտահայտում են ընտրողների կամքը, ընդհանուր առմամբ պահպանվել է խոսքի և հավաքների ազատությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել