Araratnews.am-ը գրում է.

1490804619_1490685787

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ «տեղն է դրել» ադրբեջանցի լրագրողին՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հոդվածներ տարածելու համար:

Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին, երբ վերջինս՝ Արցախում ձերբակալված դիվերսանտ Դիլհամ Ասկերովի մասին հարց է ուղել պաշտոնյային, ասելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում լկտի հոդվածներից հետո նա անգամ չի ցանկանում պատասխանել ադրբեջանական կողմի հարցերին:

«Ես կարդացել եմ ադրբեջանական ԶԼՄ-ների հոդվածները: Դրանք որ թե վերլուծական կամ քննադատող հոդվածներ, այլ պարզապես լկտի նյութեր են: Այդքանից հետո դուք խնդրում եք մեզ մանրամասն տեղեկությու՞ն հայտնել: Անկեծ ասած, նման հոդվածներից հետո անգամ շփվել չես ցանկանում: Մենք բաց ենք ԶԼՄ-ների համար, սակայն լկտիանալ ոչ ոքի թույլ չի տվել»,- ասել է Մարիա Զախարովան:

Զախարովը նաև հավելել է, որ ՌԴ ԱԳՆ-ի մասին նման հոդվածները համատեղելի չեն լրագրողական էթիկայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել