Related image

Ագրամունտի ընկերները հարձակվում են Հայաստանի վրա

Հայտարարությունն այն մասին, որ ԵԽԽՎ-ում անկախ հանձնաժողով է ձևավորվելու, որը սկսելու է հետաքաննություն անցկացնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի և ԵԽԽՎ այլ պատգամավորների Ադրբեջանից կաշառքներ ստանալու փաստի առթիվ, բավական ակտիվացրել է Ագրամունտի կաշառակեր ընկերներին, որոնք պաշտպանվելու նպատակով արդեն սկսել են հարձակումներ գործել Հայաստանի վրա:
«Европейская правда»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի և Ագրամունտի բարեկամ իսպանացի պատգամավոր Ժորդի Շուկլուն, ով ևս Ագրամունտի հետ մեկնել էր Սիրիա, և որի անունը ևս կար 2013 թ-ին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած ԵԽԽՎ-ում Բաքվի կողմից կիրառված ակտիվ նավթախավիարային դիվանագիտության խայտառակ բացահայտումների մեջ, որոշել է հարձակվել Հայաստանի վրա: Մեկնաբանելով վերը նշված հանձնաժողովի գործունեությունը՝ Շուկլուն հայտարարել է, որ ցուցմունք պետք է տա նաև ԵԽԽՎ փոխնախագահ, ուկրաինացի պատգամավոր Վլադիմիր Արևը, ով իրեն պատմել է, թե ինչպես են ժամանակին հայ պատգամավորները մեկ քվեարկության համար իրեն առաջարկել մեկ շիշ լավ կոնյակ: Հիշեցնեմ, որ Արևն այդ մասին գրառում էր արել իր facebook-յան էջում, իսկ երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները շատ կոշտ նրան հակադարձել էին և բացահայտել էին նրա սուտը, Արևն ասել էր, որ, քանի որ իր գրառումը եղել է ուկրաիներեն, նրան սխալ են հասկացել: Հավելեմ նաև, որ պարոն Արևն այդ գրառման մեջ նաև բողոքել էր, որ հայերի խնդրանքը չկատարելու պատճառով հայկական պատվիրակությունը քվեարկության հաջորդ օրն իր անձի վերաբերյալ կոմպրոմատներ է տարածել ԵԽԽՎ-ում, որ նրա տատին ադրբեջանցի է: Պրիմիտիվ Արևը այս գրառմամբ ինքն իրեն վատ վիճակի մեջ է դրել: Հայ պատգամավորները միամիտ չէին, որ, գիտենալով Արևի ծագումնաբանության մասին բավական տեղեկություններ, կաշառք առաջարկեին Արևի նմանին, որը երբեք չի թաքցրել իր սերտ կապերը Բաքվի հետ: Միայն այս հանգամանքը բացահայտում է, որ Արևի հակահայկական սույն դեմարշը տարրական պրիմիտիվ պրովոկացիա է: Զարմանալի է նաև այն, որ Արևի տատիի ազգային պատկանելիության վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունը սույն ուկրաինացի երեսփոխանը համարում է կոմպրոմատ: Կարելի է ենթադրել, որ Արևը կա՛մ ամաչում է իր տատիի ազերիական ծագման փաստից, կա՛մ էլ միտումնավոր է թաքցրել՝ ինչ-ինչ գործարքների պատճառով նույն Ադրբեջանի հետ: Պետք է նշեմ, որ նույն Արևը, ով ևս ԵԽԽՎ-ում ուկրաինացի այլ պատգամավորների նման «պահանջում» է Ագրամունտի հրաժարականը, իր բազմաթիվ հարցազրույցներում փորձում է ԵԽԽՎ կաշառակեր նախագահին պաշտպանել և մեղքը բարդել Մոսկվայի վրա: «Ռուսները խաբել են Ագրամունտին, տարել են Սիրիա և դա արել են ԵԽԽՎ-ն խայտառակելու համար»,- վանկարկում է Ագրամունտի ծպտյալ կողմնակից և տեղակալ Արևը, ով այս տարիների ընթացքում նույն Ագրամունտի, Վոլոնտեի, Մարկովիչի, Ուոլթերի, Շուկլուի և այլնի նման միլիոններ է դիզել՝ համագործակցելով Ադրբեջանի հետ:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պետք է պատրաստ լինի ամեն տեսակի պրովոկացիաներիի և էժանագին պատմությունների: «Ագրամունտ և Co-ն» առաջնորդվելու է «Ամենալավ պաշտպանությունը հարձակումն է» կարգախոսով, և ինչ ասես, չեն հնարելու սեփական հանցանքները թաքցնելու համար:
Ի դեպ՝ մայիսի 3-ին Կիև է մեկնում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ-ում նավթախավիարային դիվանագիտության կնքահայր Սամեդ Սեիդովը: Թե ինչի համար, երևի բոլորին է պարզ:

Հ.Գ. Կիսաուկրաինացի, կիսաադրբեջանցի և էլի ինչ-որ «կիաչգիտեմինչացի» Վլադիմիր Արևը բավական սկանդալային ֆիգուր է Ուկրաինայի քաղաքական թատերաբեմում: 2006 թ-ին Վարշավայի «Օկենցե» օդանավակայանում լեհ իրավապահները և սահմանապահները ձերբակալել էին Ալիևին և նրա կնոջը՝ Նատալյա Ֆիցիչին, թմրամիջոցներ տեղափոխելու համար: Լեհ իրավապահները քրեական գործ էի հարուցել Արևի և նրա տիկնոջ նկատմամբ: Սակայն Կիևին հաջողվեց այն ծածկադմփոցի անել: 2011 թ-ի հոկտեմբերին, երբ Արևը գտնվում էր ԱՄՆ-ում, Ուկրաինայի Ռադայում տեղի ունեցած քվեարկության ժամանակ նրա անունից քվերակվել է, որը մեծ սկանդալ էր առաջացնել Կիևում: Իսկ 2013 թ-ի ապրիլին Կիևի «Delight» սուպերմարկետում Արևը հարձակվել էր գործակատարի և հաճախորդի վրա, ովքեր խոսել էին ռուսերեն: Արևին դա դուր չէր եկել: Երևի նախընտրելի էր, որ նրանք խոսեին Արևի համար հարազատ ադրբեջաներենով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել