• Պլանավորել և կազմակերպել է Անդրկովկասի բանկերի թալանումը։

  • Ութ անգամ ձերբակալվել է, աքսորվել է, չորս անգամ փախուստի է դիմել։

  • Մեղադրվել է ցարական ոստիկանության հետ համագործակցելու մեջ, սակայն այդ մեղադրանքը մինչ օրս ապացուցված չէ։

  

  • Տանել չէր կարողանում ֆիլմերի մեջ էրոտիկ տեսարանները․ դրանք նրան կատաղության էին հասցնում։

  • Սեղանի շուրջ սիրում էր ռուսական ազգային երգեր երգել։

  • Պաշտում էր ընթերցանությունը․ բնակարանում, գրասենյակում, անգամ ամառանոցում հսկայական գրադարաններ ուներ։ Կարդում էր հիմնականում պատմության, փիլիսոփայության, մարքսիզմի, տնտեսագիտության մասին։

  • Տանել չէր կարողանում աթեիստական գրականությունը, որն անվանում էր «հակակրոնական մակուլատուրա»։

  • Տիրապետում էր վրացերենին, ռուսերենին, հին հունարենին, ինչպես նաև դեռ ճեմարանից լավ գիտեր սլավոնական եկեղեցական լեզուն։ Ըստ որոշ ուսումնասիրողների՝ գիտեր նաև անգլերեն և գերմաներեն, իսկ գրառումները, որոնք նա թողնում էր իր գրքերի մեջ, հունգարերեն և ֆրանսերեն էին։ Հասկանում էր հայերեն և օսական լեզուն։ Սակայն հիշենք, որ Տրոցկին իր հարցազրույցներից մեկում ասում էր․ «Ստալինը ո՛չ օտար լեզուներին, ո՛չ էլ օտար կյանքին չի տիրապետում»։

  • Փաստաթղթերը, նամակները և այլ գրությունները չափազանց գրագետ էր գրում։

  • Մանուկ հասակում ձեռքի վիրավորման պատճառով 1916 թ․ ազատվել է բանակից։

  • Խմում էր միայն «Ցինանդալի» և «Թելաինի» գինիներ։ Երբեմն նաև կոնյակ էր ըմպում, իսկ օղի՝ երբեք։

  • Ստալինը շատ էր սիրում առօրյա կյանքի մասին կատակներ անել։ ԻՆչպես նաև սիրում էր նկարել։

  • ԽՍՀՄ հանգստյան այգիների մեծամասնությունը կառուցվել է Ստալինի նախաձեռնությամբ։

  • Չէր ընդունում Լենինի հայտնի «Ապրիլյան թեզիսները», սակայն համաձայն էր Լենինի մտքերի հետ հայրենիքի, պատերազմի և քաղաքացիական հեղափոխության վերաբերյալ։

  • Կուսակցության գլուխ լինելու 10 տարիների ընթացքում Ստալինը երեք անգամ հրաժարական է խնդրել։ Իրականում այդ խնդրանքները կուսակիցներին ստուգելու համար էր անում։

  • «Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկել, կարևորը, թե ինչպես են գնահատել»,- ասել է Ստալինը 1934 թ․՝ կուսակցության գլխավոր քարտուղարի ընտրությունների ժամանակ։

  • 1945 թ․ Հաղթանակի շքերթի ժամանակ ական գտնող վիրավոր շանը, ում Ջուլբարս էին անվանում, Ստալինի հրամանով իր վերարկուով Կարմիր հրապարակ բերեցին։

  • Նրա 70-ամյակին նվիրված նվերների ցուցակը 1949 թ․ դեկտեմբերից մինչև 1953 թ․ մարտ հրապարակվել է թերթերում։

  • Ամերիկյան «Times» ամսագրի կողմից երկու անգամ ճանաչվել է տարվա մարդ։ Առաջին անգամ 1940 թ․, իսկ երկրորդ անգամ՝ 1943 թ․։

  • Ստալինի մահվան օրը Իսրայելում սգի օր հայտարարվեց։

  • Մինչ 2004 թ․ եղել  է Բուդապեշտի պատվավոր քաղաքացի, մինչ 2007 թ․՝ Կոշիցեի (Սլովակիա), իսկ մինչև այսօր համարվում է չեխական Չեսկե Բուդեեվիցե քաղաքի պատվավոր քաղաքացի։

  • Նախկին ԽՍՀՄ երկրներում և Ռուսաստանում մինչ օրս գոյություն ունեն երեսունից ավելի փողոցներ, որոնք անվանված են Ստալինի պատվին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել