Այն, ինչ մենք ասում ենք, կարող է բազում բարիքներ բերել, բայց նաև կարող է կործանել, քայքայել:

Ներկայացնում ենք Ձեզ 11 արտահայտություն, որոնք զուգընկերոջ հետ շփումներում ավելի շատ վնաս կբերեն, քան օգուտ:

№1 «Ես քեզ չեմ հարգում»

Տղամարդիկ ամեն ինչից առավել վստահության կարիք ունեն: Կնոջ խոսքն այն մասին, որ չի հարգում նրան, կարող է տղամարդու համար կործանարար լինել, և վերքերը շատ երկար չեն բուժվի:

№2 «Ես ասում էի, չէ՞»

Կինը, ինչպես միշտ, ճիշտ է, իսկ նա, ինչպես միշտ, սխալ: Տխուր դասավորություն, որից տղամարդը երազում է ազատվել դեռևս ապրելով մայրիկի հետ: Այ հենց այդ պատճառով են տղամարդկանց մեծ մասը խելագարվում իրենցով հիացած կանանց համար, իսկ դուք նրան հունից հանում եք:

№3 «Մոռացիր դրա մասին: Ես ինքս կանեմ»

Երբ կինը այսպիսի բան է ասում իր ամուսնուն, նա նսեմացնում է նրան և ստիպում զգալ սեփական անպետքությունը: Բառացիորեն այդ արտահայտությունը նշանակում է. «Ես չեմ հավատում, որ դու դա կանես ինձնից լավ»: Տղամարդուն հարկավոր է, որպեսզի կինը գնահատի իր կարծիքը և վստահի իր գործողություններին, թեկուզ և, եթե դրանք սխալ լինեն:

4248411_0ca077d7

№4 «Մենք պետք է խոսենք»

Եթե նրա կամքը լիներ, ապա նա կշրջվեր և չէր էլ լսի՝ ինչ եք ուզում ասել: Մի ծամծմեք, ասեք միանգամից՝ անցնելով բուն թեմային:

№5 «Դու կարո՞ղ ես որևէ բան նորմալ անել»

Տղամարդը ցանկանում է, որպեսզի կինը հավատա իրեն և իր ունակություններին: Տղամարդը չէր ուզի լսել. «Դու դա չես կարող, ավելի լավ է՝ ես զանգահարեմ փականագործին» կամ «Սպորտը քոնը չէ»: Այդպիսով դուք ձեր տղամարդուն ոչ մի հնարավորություն չեք տալիս:

№6 «Ֆուտբոլ նայելը հիմարների համար է»

Իսկ սերիալներ նայելը, աքսեսուարների ամսագրեր թերթելն ու յոգան էլ երևի խելացիների համար է, չէ՞:

№7 «Դու ինձ չես հասկանում»

Նշանակում է՝ դուք եք վատ բացատրում: Նա դուք չեք, նա կին չէ և ոչ էլ էքստրասենս, որպեսզի ինտուիտիվ ըմբռնի ձեր էմոցիոնալ յուրաքանչյուր դրսևորումը:

4248413_b3a4c429

№8 «Ինչո՞ւ դու չես կարող լինել ինչպես….»

Ասելով «Ինչո՞ւ դու չես կարող լինել, ինչպես Գուրգենը» (օրինակ՝ նրա ընկերը), դու բառացիորեն նրան են փոխանցում հետևյալ միտքը. «Դու չես կարող հաջողության հասնել: Դու անհաջողակ ես»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել