Մեր օրերում կատարյալ գեղեցկություն ունենալու ցանկությունն իսկական մոլուցք է դարձել: Աղջիկներն իրենց տանջում են տարատեսակ պլաստիկ միջամտություններով «իդեալական» լինելու համար: Արդյունքում ունենում ենք արհեստական և անբնական միօրինակ աղջիկների ամբոխ:
BlogNews-ը վստահ է, որ ոչինչ չի կարող ավելի լավ լինել, քան բնական գեղեցկությունը, և հորդորում է վերջ տալ անտեղի պլաստիկ միջամտություններին: Ձեզ ենք ներկայացնում 11 ոգեշնչող կանանց, ովքեր ընդունել են իրենց այնպիսին, ինչպիսին կան և ապացուցել են աշխարհին, որ գեղեցկությունը չունի սահմաններ և կաղապարներ:
1. Շանտել Բրաուն-Յանգ
Այս կանադացի մոդելը մանկուց տառապել է մաշկի պիգմենտացիայի դեֆեկտից: Տարիքի հետ նա իր թերությունը վերածել է առավելության:
2. Վիկտորիա Մոդեստա
Այս լատվիացի երգչուհին և մոդելը ոտքի 15 անարդյունավետ վիրահատություն է տարել: Ոտքն ի ծնե վնասված էր, և շուտով այն ստիպված անդամահատեցին: Սակայն սա նրան թևաթափ չարեց:
3. Էրիկա Իրվին
35-ամյա կալիֆոռնիացի մոդելը համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ մոդելներից մեկը: Նրա հասակն է 2մ 5սմ:
4. Մաշա Տիլնա
Այս ուկրաինացի մոդելն ունի չափազանց մեծ աչքեր: Նրան հաճախ կոչում են «այլմոլորակային» կամ էլ «գեղեցիկ էլֆ»:
5. Կարմեն Դել Օրեֆիլ
Այս 85-ամյա մոդելը մինչ այսօր նկարահանվում է ամենահայտնի ամսագրերի շապիկների համար և հանդես գալիս որպես մոդել նորաձևության ցուցադրություններին:
6. Ջեյմի Բրյուեր
Նա աշխարհին հայտնի առաջին մոդելն է, ով ունի դաունի սինդրոմ: Նա նաև հանդես է գալիս որպես դերասանուհի American Horror Story հեռուստասերիալում:
7. Դենիս Բիդո
Այս 30-ամյա պուերտոռիկացի մոդելը ամենահայտնի plus size մոդելներից է: Նրա քաշն 80 կգ-ից ավել է:
8. Քեյսի Լեգլեր
Այս ֆրանսիացի մոդելն առաջին կինն էր, ով ստորագրեց մոդելային պայմանագիր որպես տղամարդ մոդել: Այլ կերպ ասած՝ նա ցուցադրում է տղամարդկանց հագուստ՝ լինելով կին: Նրա հասակը (188 սմ) և կարճ սանրվածը նրան իսկապես տղամարդկային տեսք են հաղորդում:
9. Մոֆֆի
Նրան կոչում են «երկրորդ Քեյթ Մոս»: Մոֆֆիին հայտնություն բերեց աչքերի շլությունը, ինչը դարձավ նրա այցեքարտը:
10. Դիանդրա Ֆորեստ
Դիանդրան կանաչաչյա աֆրոամերիկյան ալբինոս է: Ալբինիզմը շատ հազվադեպ է մուգ մաշկ ունեցողների շրջանում, ուստի և շատ պահանջված է նորաձևության ինդուստրիայում:
11. Լոլիտա՝ «Սև Հանա Մոնթանա»
Ածխագույն մաշկով այս գեղեցկուհին իրեն կոչում է «Սև Հանա Մոնթանա»: Կարծում ենք՝ ռասայական խտրականությունն անցյալում թողնելու ժամանակն է, քանզի գեղեցկությունը չունի հստակ գծված սահմաններ: