Tert.am-ը գրում է.

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ օրեր շարունակ շուկայում ադրբեջանական խնձոր է եղել, սակայն Սննդի անվտանգության պետական տեսչությունը միայն օրեր հետո է որոշել արձագանքել։ Նա հավելեց, որ այս ոլորտում դանդաղ աշխատելը համարժեք է չաշխատելուն:  

«Ինձ համար՝ որպես սպառողի իրավունքների պաշտպանի, առաջնային չէ՝ չստուգված մթերքը թուրքակա՞ն է, ադրբեջանակա՞ն, թե՞ հունական: Դա առաջնային է ինձ համար որպես մարդ: Բայց առաջնային է, որ անկախ ներմուծման երկրից, շուկայում եղած բոլոր մթերքները ստուգվեն, անցնեն անվտանգության համապատասխան նորմերով, եթե փաստաթուղթ անվտանգություն մասին չկա, ապա ինչ կապ ունի, թե որ երկրից է»,- հայտարարեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել