1493205859Araratnews.am-ը գրում է.

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում ուժգին պայթյուն է որոտացել. հաղորդել է Al Mayadin հեռուստաալիքի թղթակիցը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մայրաքաղաքի կենտրոնում. օդանավակայանը գտնվում է Դամասկոսից 25 կմ հեռավորության վրա:

Ավելի ուշ Reuters գործակալությունը հաղորդել է, որ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Սիրիային: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել