Կա կանանց 5 տիպ, որոնց ուժեղ, ինքնաբավ և խելացի տղամարդիկ տանել չեն կարողանում:

Image result

1. Առևտրական

Այս կինն իր վարքով հասկացնում է, որ չի առանձնանում խելքով և շարժուձևով: Երբ նա հայտնվում է հասարակության մեջ, աշխատում է ուշադրություն գրավել բարձր ծիծաղով, աչքերը շարժելով և մյուսներին ծաղրելով: Նա բարեհամբույր է տղամարդկանց հետ, բայց լկտի է կանանց հետ: Ամեն կնոջ մեջ նա մրցակից է տեսնում և ատում է նրան: Առևտրական կինը կարող է ոչնչից սկանդալ սարքել ու երբեք չի խոստովանում իր սխալները:

Վուլգար, վառ, անճաշակ է հագնվում: Աշխատում է ամեն լավ բան միանգամից հագնել: Հաճախ այդպիսի կանայք նորաձևությանը համընթաց են քայլում, բարձրակարգ դիմահարդարում են անում, բայց երբ բերանը բացում են… Տղամարդիկ այդպիսի կանանցից զգուշանում են:

2. Բիզնես-լեդի

Նորմալ, ինքնաբավ տղամարդիկ այսպիսի կանանցից խուսափում են: Բիզնես լեդին ամեն ինչի ինքնուրույն է հասել, դա, իհարկե շատ գովելի է: Բայց եթե որոշ կանայք կարողանում են տղամարդու կողքին դուրս գալ այդ կերպարից, ուրիշները ձուլվել են դրան: Նրանք միշտ ամեն ինչ կարողանում են, ամեն ինչ գիտեն, իրենց ոչ մի օգնություն պետք չէ: Ինչն էլ չեն կարողանում անել, կան տարբեր ծառայություններ, որոնք վճարի դիմաց կանեն, ինչ որ պետք է: Տղամարդն իր բնույթով պաշտպան է, բայց ո՞ւմ պաշտպանի այսպիսի ամենակարղ կնոջ կողքին:

Փոխարենը նրա մոտ են վազում ալֆոնսներ, մայրիկի բալիկներ, որոնք ուրախությամբ կպառկեն բազմոցին, մինչ իրենց կողակիցն աշխատում է:

3. Ձրիակեր

Այսպիսի կանայք մտածում են, որ 18 տարին լրանալուց հետո կարող են ծնողների պարանոցից անցնել տղամարդու պարանոցին: Եվ սկսում են փնտրել տղամարդու, ով մեր գեղեցկուհուն ամեն ինչով կապահովի, որպեսզի նա հնարավորություն ունենա չաշխատելու, այլ միայն խանութներ և գեղեցկության սրահներ գնալու: Տղամարդիկ, իհարկե, ուրախ են իրենց սիրելիին օգնելու համար, բայց բացահայտ հանդգնություն տանել չեն կարողանում: Բացի դրանից՝ տղամարդիկ շուտ հետաքրքրությունը կորցնում են նրա հանդեպ, ով ոչ մի կերպ չի զարգանում: Նրանք այդպիսի կնոջ հետ ձանձրանում են:

4. Անբարոյական

Կան կանայք, ովքեր չեն կարողանում բավարարվել մի տղամարդով: Ինչու են դավաճանում, դժվար է ասել: Մեկը դա անում է հարաբերություններում ձանձրույթի պատճառով, ուրիշը լավագույն տարբերակն է որոնում: Համենայն դեպս, ոչ մի ինքնավստահ տղամարդ դավաճանություն չի հանդուրժի:

5. Հիստերիկ

Տղամարդիկ սիրում են, երբ տունը մաքուր է, ճաշը պատրաստ է, և ամենագլխավորը՝ ոչ մեկը դատարկ բաներով չի ծանրաբեռնում իրենց ուղեղը: Հազվագյուտ տղամարդիկ են սիրում հիստերիկներին: Եթե առանց պատճառի եք հիստերիկություն անում, զսպեք ձեզ: Իսկ եթե նա առիթ է տվել դրա համար, ամեն դեպքում հիստերիաները չեն լավացնի ձեր հարաբերությունները, առավել ևս, ձեր հուզական առողջությունը: Աշխատեք զսպել ձեզ, ճշմարտությունն ամեն դեպքում կպարզվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել