Image may contain: 1 person, sitting and textԻրանում ամենամեծ տարածում ունեցող «Տելեգրամ» սոցիալական ցանցի պարսկալեզու ալիքներում բավական ընդարձակ արշավ է սկսվել այժմ Ռուսաստանում Ադրբեջանական Հանրապետության դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի թեկնածության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու դեմ:

Մասնավորապես՝ «Իրանական քաղաքակրթության ժառանգորդ երկրների միություն» տելեգրամյան ալիքով այսօր տարածվել է ադրբեջանցի դեսպանի լուսանկարը հետևյալ մակագրությամբ՝ «Փոլադ Բյուլբյուլօղլի՝ Ռուսաստանում Բաքվի Հանրապետության այժմյան դեսպան և Հայաստանի ու Իրանի պատմության կեղծարար»:

Ուշագրավ է նաև, որ նշված ալիքի կարգավարներն Ադրբեջանական Հանրապետություն պաշտոնական եզրի փոխարեն գործածել են Բաքվի Հանրապետություն տարբերակը, քանի որ պարսկերենում Ազարբայջան անվանումը հնարավորություն չի ընձեռում տարբերակում մտցնել Ատրպատականի (Արաքսից հարավ գտնվող իրանական երկրամաս) և Ադրբեջանի (1918թ. ստեղծված արհեստածին պետություն) միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել