«Էլի մեկ զոհ» Սունդուկյանի հայտնի պիեսի արտահայտությունը, որն այս անգամ վերաբերվում է Խորհրդային Հայաստանից ժառանգված «Հայֆիլմ» կինոստուդիային:
Ցավոք առաջին դեպքը չէ, որ ապացուցում է, թե որքանով է շահագրգռված իշխանությունը պահպանելու մեր արվեստի տարբեր օջախները:
Կադրերը դիտելիս տեսնում ենք նույն անտարբեր դաժանությունն ու անտարբերությունը ազգի պատմության ու մշակույթի հանդեպ,որը նոյեմբեր ամսից ի վեր պարբերաբար տեսնում ենք Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի բնակարանի լուսանկարային կադրերում: Բնակարան, որն անվճար տրամադրել էր Լուսինեին «բիրտ սովետը»,այսօր,ազատ ու անկախ մեր հայրենիքում, որն այնքան է սիրում պարծենալ իր հարուստ պատմությամբ ու մշակույթով, թույլատրում է կործանվել երգչուհու մնացյալ երկրային մասունքները:
Ցավոք՝ ինչպես տեսնում ենք. նաև«Հայֆիլմ»ն է կործանված:
Համոզված ենք, որ վանդալիզմի այլ շարունուկություն է լինելու մյուս ազգային արժեքների հանդեպ: Ցավոք՝ ազգը լիթարգոսի մեջ է՛: Սթափվե՛նք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել