Картинки по запросу Համիդ ԱնսարիՀնդկաստանը հարավային Ասիայի առավել դինամիկ զարգացող երկրներից է: Այս երկիրն ամեն տարի ունենում է 5 տոկոսից բարձր տնտեսական աճ, սակայն երկրի աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ կապված երկրի բարձր ծնելիության հետ: Վերջին տվյալների համաձայն Հնդկաստանի բնակչության թիվն անցնում է 1 մլրդ 300 մլն-ը, իսկ առաջիկա տարիներին սպասվում է, որ այս երկիրն իր բնակչության թվով անցնելու է Չինաստանին: Ինչպես տեսնում ենք, Հնդկաստանը ապագայում տպավորիչ տեղ է զբաղեցնում ասիական խոշոր խաղացողների շարքում:

Հայաստանի համար շատ կարևոր է Հնդկաստանի հետ գործակցության մակարդակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-հնդկական հարաբերություները ունեն դինամիկ և զարգացող բնույթ: Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի Հայաստան կատարած այցը այս առումով ուներ հանգրվանային բնույթ՝ երկկողմանի համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից: Առավել սերտ համագործակցության հնարավորություններ կան ՏՏ ոլորտում:

Պատահական չէ, որ վերջին տարիներին Հնդկաստանը այս ոլորտում հասել է տպավորիչ ցուցանիշների: Հնդկաստանը նույնպես կարող է օգտվել Հայաստանի ՏՏ ոլորտի նվաճումներից: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը Հնդկաստանի փոխնախագահի հետ զրույցում շեշտել է, որ ՏՏ ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված ու օրինակելի համագործակցություն՝ ի դեմս Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի: Այսպես՝ հայ-հնդկական համագործակցությունը ՏՏ ոլորտում ներդրումային լայն հնարավորություններ է բացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել