Գոյություն չունի կախարդական այնպիսի դեղահաբ, որը հնարավորություն կտա մեկ շաբաթում 10կգ նիհարելու՝ առանց առողջությանը լուրջ վնաս հասցնելու։ Սակայն BlogNews-ը ցանկանում է կիսվել համեղ և առողջարար ըմպելիքի բաղադրատոմսով, որի օգնությամբ դուք կկարողանք մի քանի անգամ ավելի արագ նիհարել։

Ձեր անհրաժեշտ կլինի՝

  • 1 նեխուրի ցողուն
  • 1 միջին վարունգ
  • 1 բաժակ կտրատված մաղադանոս
  • 3 կտոր թարմ արքայախնձոր

Մանրակրկիտ կերպով լվացեք բանջարեղենը, կեղևազրկեք արքայախնձորը և այդ ամենը խառնեք բլենդերում։ Ոչ մի դեպքում չավելացնեք աղ, պղպեղ, շաքարավազ կամ դրանց որևէ փոխարինող։

Ստացված հյութը պետք է խմել պատրաստելուց 15 հետո րոպեի ընթացքում, որպեսզի այն չկորցնի օգտակար հատկությունները։ Այն խմեք առավոտյան՝ քաղցած վիճակում։

Եթե այս ըմպելիքը համադրեք սպորտով զբաղվելու և առողջ դիետայի հետ, ապա արդյունքները տեսանելի կլինեն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում. Ձեր որովայնը զգալիորեն կհարթանա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել