Картинки по запросу հավատՎերջերս հավատացյալ բառը ինձ համար դարձել է փարիսեցու հոմանիշ: Նախնադարում հավատալուն այլընտրանք չկար, տո նույնիսկ 20-րդ դարի առաջին կեսում մարդիկ չունեին ինքնակրթվելու մատչելի ձևեր, և աստծո գոյությունը մեծ մասի համար հավատալ-չհավատալու առարկա էր: Սակայն 21-րդ դարում տեխնոլոգիաները զարգացել են այնքան, որ մարդիկ արդեն կիսվում են իմացող և չիմացողների: Աստծուն ձգտելն էլ կայանում է անընդհատ կրթվելու մեջ: 21-րդ դարում մարդ չի կարող լինել հավատացյալ և չի կարող իմանալ աստծո գույության մասին, եթե գոնե հպանցիկ գիտելիք չունի, ասենք, տեսական ֆիզիկայից: Նոր դարաշրջանի «հավատացյալը» գիտությանը ձգտող մարդն է, իսկ աղոթքը՝ ինքնակրթությունը: Մենակ աստվածն ա նույնը, այն շարունակում է լինել ամեն ինչ իմացող, կատարյալ ֆորման:

Եզրակացնում ենք՝ բնակչության ճնշող մեծամասնությունը անաստված է: Ստեղ հարց ա ծագում՝ անաստված մարդը ինչքանո՞վ է մարդ առհասարակ և ի՞նչ իրավունքներ պիտի ունենա...

#Mobilization
#Meritocracy

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել