Image resultOperativ.am-ը գրում է․

«YouTube»-ի օգտատերը՝ «Kevin N» մականունով, հայտնաբերել է «iOS» բջջային օպերացիոն համակարգի արտասովոր մի սխալ, որը թույլ է տալիս «iPhone»-ին «կախել»: Իր փորձը նա ցույց է տվել նկարահանված տեսանյութով: Այս մասին գրում է «Российская Газета»-ն:

Նրա խոսքով՝ որպեսզի ժամանակավորապես սմարթֆոնը «աղյուսի» վերածեք, անհրաժեշտ է բացել հավելվածի «Կարգավորումներ» բաժինը և ընտրել «Կառավարման կետ» կոճակը: Այնուհետև բավարար է հետ բերել ծրագիրը, քաշել վերևի հատվածի պատուհանը և միաժամանակ սեղմել «AirDrop», «Night Shift» կոճակներն ու ներքին շարքի գործիքներից մեկը:

Դրանից հետո սմարթֆոնը կախում է և կվերականգնվի միայն անջատել-միացնելուց հետո: Նշվում է, որ որոշ դեպքերում հարկ է լինում մի քանի անգամ անջատել-միացնել հեռախոսը, որովհետև կորչում է «Wi-Fi»-ի կապերի հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել