Հնդիկ բժիշկները Նյու Դելիի 66-ամյա բնակիչ Կեյպլշվար Լալ Դասի մարմնից ռեկորդային չափի երիկամային քարեր են հանել: Դրանցից յուրաքանչյուրը կշռել է ավելի քան 5 կգ և եղել է ձմերուկի չափ:

Վիրահատությունը տևել է 5 ժամ և հաջող է անցել:

Թոշակառուն, ով կլինիկա է դիմել հազի և որովայնի ցավի բողոքներով, պարզվում է՝ ամենամեծ երիկամային քարերն է ունեցել, որոնք երբևէ տեսել են հնդիկ բժիշկները:

«Դրանք պարզապես հսկայական էին և ամուր կպած էին լյարդին և հաստ աղիքին: Այդ երիկամային քարերի հեռացման վիրահատությունն ամենաբարդ պրոցեդուրաներից էր, որն արել ենք ես ու իմ գործընկերները»,- ասել է վիրաբույժ Մուկուր Դիպի Ռեյը:

Վիրահատությունից հետո հիվանդն ասել է, որ երկար ժամանակ անց առաջին անգամ իրեն լավ է զգում:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել