Tert.am-ը գրում է.
 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը պոլսահայ համայնքին՝ անմիջապես  անցկացնել Պոլսո պատրիարքարանի ընտրությունները, իր ազդեցությունը կունենա, այն շատ կարևոր է, դրա առաջ պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը տեղի կտա: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
 «Էրդողանի հայտարարությունը լավատեսություն է հաղորդում հայ համայնքին: Հանրաքվեից հետո Էրդողանը բարեկամեցողություն  է դրսևորում և իր խոստումն է իրականացնում»,- ասաց նա:
 Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի առիթով հայ համայնքին ուղղված ցավակցական նամակում հայտնել էր, որ ցանկանում է, որ Պոլսի պատրիարքարանի ընտրություններն անմիջապես տեղի ունենան:
 Սահակ Մաշալյանի խոսքով՝  Արամ Աթեշյանը գուցե կարծում էր, որ Թուրքիայում անցկացվող հանրաքվեից հետո հայ համայնքը չի պնդի ընտրություններ անցկացնելու հարցում: Ըստ նրա՝  պատրիարքի ներկայիս փոխանորդը կարծում էր նաև, որ պետությունը չի հետաքրքրվի հայ համայնքին վերաբերող խնդրով:
 «Արդեն տեղապահ է ընտրված: Այս իրավիճակը Արամ սրբազանը պետք է ընդունի: Եթե ոչ, ապա ստիպված կլինենք պետությանը հասնելու համար Արամ սրբազանի վրայով անցնել, զարտուղի ճանապարհներով գնալ: Գուցե պարզվի համայնքի երկփեղկվածության հանգամանքը, բայց հուսանք, որ դրան չենք հասնի»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել