Նայելով այս ժպտերես, հմայիչ ու խելացի աչքերով աղջնակին՝ երբեք չես մտածի, թե ինչ փորձությունների է նա ենթարկվում: Փոքրիկի անհոգ մանկությունը ընդհատվեց շուրջ մեկ տարի առաջ, երբ նրա մոտ ախտորոշվեց կոկորդի պապիլոմատոզ: Կարինան ընդհամենը հինգ տարեկան է, բայց Մոսկվայում արդեն երեք անգամ ենթարկվել է վիրահատության, սակայն պապիլոմաները շարունակում են աճել, ու կարճ ժամանակ անց երեխան ստիպված է լինում կրկին վիրահատվել: Հայաստանում ու Ռուսաստանում բուժումը արդյունավետ չէ: Հիվանդության դեմ պայքարելու միակ միջոցը եվրոպական երկրներից մեկում բուժումը շարունակելն է:
Մենք բոլորս և առաջին հերթին՝ Կարինան, վստահ ենք, որ հիվանդությունը կրելու է ջախջախիչ պարտություն ու նահանջելու է Կարինայի հզոր կամքի ուժի և մեր բոլորիս աջակցության շնորհիվ: Ոչ մի մարդ, ոչ մի ընտանիք ապահովագրված չէ նման դեպքերից, ու միայն ամեն մեկիս նույնիսկ չնչին օգնության շնորհիվ է, որ առաջին հայացքից անհնարինը շատ հեշտությամբ դառնում է իրական: Եթե ցանկություն ունեք կատարել նվիրատվություն ապա կարող եք մտնել հետևյալ հղումով՝ https://www.youcaring.com/littlekarina-807483ւ կամ փոխանցել այս հաշվեհամարներին՝ 1570024501020101USD
1570024501020146EURO
1570024501020100 AMD
Ameriabank
Ստացող Ռիգինա Կարապետյան:

Image may contain: 1 person, sitting, child and outdoor

No automatic alt text available.No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել