Խոլորձը (орхидея) բոլոր օգտակար նյութերը և միկրոտարրերը ստանում է արմատների միջոցով խոնավ օդից:

Դրա հետ կապված՝ մարդիկ այդ բույսին կենսական էներգիան խլելու ունակություն են վերագրում:

Վերջերս կարծիք է տարածված, որ տանը խոլորձ չի կարելի աճեցնել, միայն գրասենյակներում և ոչ բնակելի տարածքներում:

Բայց Ֆեն-շուի մասնագետներն իրենց հայացքն ունեն այդ խնդրին:

Նրանք չեն արգելում ծաղիկը տանը պահել՝ պայմանով, որ ավելի լավ է ննջարանում չդնել:

Image result

Համարվում է, որ քնած ժամանակ մարդիկ բացարձակ անպաշտպան են, իսկ նենգ բույսը կարող է օգտվել դրանից և վերցնել կենսական էներգիայի մի մասը:

Առավոտյան մարդը կարող է ուժեղ հոգնածություն և թուլություն զգալ:

Ֆեն-շուի մասնագետները նաև պնդում են, որ խոլորձը բացառապես կանացի ծաղիկ է, որը կարող է փչացնել տղամարդկային աուրան և ճնշել լիբիդոն:

Image result

Ուստի եթե տանը տղամարդիկ կան, պետք է բույսը դնել այնտեղ, որտեղ նրանք քիչ ժամանակ են անցկացնում:

Նաև ոչ բոլոր կանանց է խորհուրդ տրվում ունենալ այս ծաղիկը:

Image result

Եթե տանտիրուհին առանձնանում է ուժեղ էներգետիկայով, բույսի հետ կապված խնդիր չի լինի:

Եթե կինը մեղմ, խոցելի և սիրալիր բնավորություն ունի, խոլորձը կարող է վնասել նրան. նրա էներգիան աստիճանաբար ծաղկին կանցնի:

Ուստի փափկասիրտ կանայք ավելի լավ է՝ ազատվեն այս ծաղկից:

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել