Արևելքը ոչ միայն աչքի է ընկնում շոգ անապատներով, քարավաններով և կանանց գեղեցիկ զգեստներով, այլև բնիկների մեծ իմաստունությամբ։

BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ արաբական մի շարք ասացվածքների, որոնցում թաքնված են դարերի խորքից եկող գիտելիքներ և բարոյականության ոսկե կանոններ։

  • Երբ խոսում ես, խոսքերդ պետք է լռությունից ավելի արժեքավոր լինեն։
  • Ոչխարների բանակը, որը ղեկավարում է առյուծը, կհաղթի առյուծների բանակին, որը ղեկավարում է ոչխարը։
  • Սխալը հերքելը կրկնակի սխալ է։
  • Խելացին կհասկանա, երբ ակնարկես, իսկ հիմարը, երբ դրդես։
  • Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է ամուսնուն և հանում է աղը այն ամենից, ինչ ամուսինն ասում է իրեն։
  • Մեկ սեփական փորձը ավելի կարևոր է, քան իմաստության 7 կանոններ։
  • Բարությամբ և քնքուշ խոսքերով կարելի է փղին պարանի վրայով քայլեցնել։
  • Քամիները չեն փչում այնպես, ինչպես ուզում են նավերը։
  • Եթե զնդան ես դարձել, ապա դիմացիր, իսկ եթե մուրճ, հարվածիր։
  • Ով անթերի ընկեր է փնտրում, նա միայնակ է մնում։
  • Հնարավոր չէ հասկանալ ժամանակն առանց շարժման։
  • Լավագույն իշխանը նա է, ով կարողանում է իշխել սեփական եսին։
  • Եթե վախենում ես, մի՛ ասա, եթե ասել ես, մի՛ վախեցիր։
  • Հաղթանակը ցույց է տալիս, թե ինչ է կարող մարդը, իսկ պարտությունը՝ մարդու իրական արժեքը։
  • Եթե չեք կարող հասնել ամեն ինչի, պետք չէ հրաժարվել դրա մի մասից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել