Image result for սիրմեդ«Յունիբանկը» «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից  օգտվելիս, բանկի քարտապաններին կտրամադրվեն զեղչեր: «Յունիբանկի» կողմից թողարկված ArCa Classic, Visa Electron և Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%, իսկ Visa Gold և Visa Infinite քարտերի դեպքում` 15%: Զեղչերը գործում են բոլոր ծառայությունների համար:  Զեղչից օգտվելու համար հաճախորդը պետք է լինի բանկի քարտապան և բժշկական կենտրոն այցելելիս`  պարզապես ներկայացնի իր`  Յունիբանկի կողմից թողարկված քարտը: 

«Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար մշտապես իրականացնում է շահավետ և հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Այդ իսկ նպատակով բանկը սկսեց համագործակցել «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ` իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով ստանալու որակյալ և ժամանակակից բուժսպասարկում` մինչև 15% զեղչով: Այդպիսով մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր  հաճախորդներին` Յունիբանկին վստահելու և մեր ծառայություններից օգտվելու համար», - նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն  Գուրգեն Ղուկասյանը:

Բժշկական կենտրոնի կողմից հայտարարված այլ զեղչերի, կորպորատիվ փաթեթների, հատուկ  ակցիաների շրջանակներում և ՀՀ գործող ապահովագրական ընկերությունների  ապահովադիրներին մատուցվող ծառայությունների դեպքում  կենտրոնի  ծառայություններից օգտվող  քարտապաններին հավելյալ զեղչեր չեն  տրամադրվում:    

«Սիրմեդ»  բժշկականկ ենտրոնը գործում է  2014թ.-ից և իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական  ուղղություններով` լաբորատոր հետազոտություններ, դիագնոստիկ (ախտորոշիչ) հետազոտություններ և բուժում, ինչպես նաև էսթետիկ բժշկական  ծառայություններ: Կենտրոնում բոլոր հետազոտությունները  իրականացվում են վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել