Image resultOperativ.am-ը գրում է․

Սպիտակ տունը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի խոսքով՝ Թրամփի ուղերձը համապատասխանում էր նախորդ վարչակազմերի հայտարարություններին։

«Նախորդ վարչակազմերը օգտագործել են նույն ձևակերպումները։ Եթե դուք ուսումնասիրեք նախագահներ Օբամայի ու Բուշի, նաև նրանց նախորդների ուղերձները, կտեսնեք, որ նախագահ Թրամփը այդ հարցում հետևողական է եղել»,- նշել է Սփայսերը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը՝ խոսելով 1915-ի իրադարձությունների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել