Image resultOperativ.am-ը գրում է․

35-ամյա Սերենա Ուիլյամսն առաջին անգամ անկեղծորեն պատմել է իր հղիության մասին, որի մասին հայտնի է դարձել նախորդ շաբաթվա ընթացքում:

Այսօր թենիսիստուհին գլխավորել է աշխարհի լավագույն թենիսիստուհիների ցանկը՝ «WTA»-ի վարկածով և այդ առթիվ զգացմունքային գրառում է կատարել «Instagram»-ում՝ կիսվելով իր երկրպագուների հետ ուրախությամբ: Սերենայի գրառումն ուղղված է իր ապագա երեխային: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:

«Իմ թանկագին բալիկ, դու ինձ ուժ տվեցիր, որի գոյության մասին ես նույնիսկ չէի մտածել: Դու ինձ ցույց տվեցիր հանգստության և խաղաղության իրական նշանակությունը: Ես չեմ կարողանում սպասել քեզ հետ հանդիպմանը: Անհամբեր եմ, երբ դու ինձ կմիանաս հաջորդ տարի: Սակայն ամենակարևորն այն է, որ ես անչափ երջանիկ եմ քեզ հետ կիսել աշխարհի առաջին ռակետի կոչումը: Հատկապես այսօր՝ Ալեքսիս Օհանյանի ծննդյան օրը: Ամենամեծ առաջին համարից՝ ամենաերիտասարդին: Քո մայրիկ»,- գրել է Սերենա Ուիլյամսը, ով հղիության պատճառով մեկ տարով դադարեցնում է կարիերան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել