Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընտրությունների առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը նշել է, որ պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը:

«Ֆրանսիայի հայերն ու հայուհիներն իրենց ներդրումն են ունեցել մեր պատմության կերտման մեջ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մակրոնը և տեղադրել Փարիզում Կոմիտասի հուշարձանին այցելության լուսանկարը:

Մակրոնն ապրիլի 24-ի կեսօրին այցելել է Կանադայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մակրոնին ուղեկցել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել