Tert.am-ը գրում է.
 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթեց ընտրություններում՝ խոստանալով փոխել մշակույթը Վաշինգտոնում և առաջ տանել «Առաջինն Ամերիկան» քաղաքականությունը, գրում է Հ. Ա. Գուդմանն ամերիկյան The Huffington Post պարբերականում:

  Ի՞նչ է տեղի ունենում, սակայն, երբ ԱՄՆ-ի կողմից պատմական փաստի ճանաչումը թելադրվում է այլ ազգերի քմահաճույքից ելնելով: Մինչ այժմ Թուրքիան ճնշում է գործադրել Միացյալ Նահանգների վրա՝ շրջանցելու Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ չնայած նրան, որ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր դա անել պաշտոնի անցնելուց հետո:
 Նախագահության ընթացքում ամեն տարի Օբաման կարողացել է խախտել իր խոստումը: Բարեբախտաբար, նախագահ Թրամփի օրոք հույս կա, որ նա կճանաչի ցեղասպանությունը:
 ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա բացասական ազդեցություն է թողել պատմական ճշմարտությունն ընդունելու անկարողությունը, և այս անհեռատեսության հետևանքներն ազդում են Սիրիայում և այլուր ԱՄՆ-ի միջամտությունների վրա, գրում է հեղինակը։ Քանի որ Թրամփը պայմանականությունների չի հետևում և ոչ ավանդական քայլեր կատարելուց չի խորշում, հնարավոր է, որ նա խախտի կարգը և վերջիվերջո ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 Մինչ ԱՄՆ նախկին վարչակազմերը հրաժարվել են օգտագործել «ցեղասպանություն» բառը, այդ բառի հեղինակն ուսումնասիրել է հայերի կոտորածները: Հեղինակը մեջբերում է Ռաֆայել Լեմկինի տողերը, որտեղ նա պնդում է, որ դա «առաջինն իրականացվել է հայերի նկատմամբ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել