Image may contain: one or more people, sky, outdoor and natureՀ.գ արձանագրում եմ մեծ ցավով...
Մի քանի օր առաջ ի կատար ածեցի իմ մեծագույն երազանքներից մեկը։
Գնացել էի իմ պապերի էրգիրը, որի մասին լսել էի մանկուց: Մեծացել եմ էնպիսի միջավայրում, որտեղ կար պահանջատիրոջ հստակ հոգեբանություն, հայրենասեր, Ծուռ սասունցիներ։ Շատ եմ լսել իրենց շեն էրգրի մասին, անգամ մանկական հիշողությունների հետքերով էի շարժվում էրգրում...
Հ.գ մի քանի օրերի ընթացքում շփվեցի կիրթ թուրքի հետ, որից վախենում էին մեր մեծ մտածողները...
Վանա լճի ամբողջ շրջակայքում աղբի հետք չկար, իսկ մեր Գեղամա թագուհին...
նրանք «հայրենասեր» են, հոգատար...
Սրտի ցավով էի հետևում նրանց կիրթ, քաղաքակիրթ մոտեցմանը...
Նրանց համար Հայաստանը էն աղքատ երկիրն է...
Բայց ինչո՞ւ...
Այնքա՜ն մարտական էի տրամադրված գնալիս, բայց... ընթացքում իրապես հասկացա, որ մեր մեջ է խնդիրը։ Մենք Միաբան չենք, մեր դիմագիծը կորցնում ենք։ Անուն դնելով ու պարսավելով, լացելով ու բողոքելով, թալանելով, ծաղկուն երկիրը վաճառելով, հաստավիզ ղեկավարներ ընտրելով՝ մնացել ենք սովետի ճիրաններում ու ստրուկի հոգեբանությունը մեզ ենք ամրացրել։
Մի փոքրիկ խումբ, թշնամու քթի տակ, արդեն միաբան չէր։
Հ.գ Եվս մեկ անգամ պետք է վերանայենք մեր արժեհամակարգը ու էն մեծ խոսքը, որ հայ ծնվելը պատգամ է։ Ու պետք է ունենանք հստակ պահանջներ... Նորոգենք մեզ... ներսից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել