Tert.am-ը գրում է.
 Թուրքական gazetesujin.com կայքը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, ներկայացրել է ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայ կանանց պատմությունները:
 Կայքը շեշտում է, որ այդ տարիներին կանայք ու որբ երեխաները եղել են ամենախոցելի խումբը, որն էլ հաճախ հանդիսացել է ցեղասպանության հիշողության կրողը հետագայում:
 gazetesujin.com-ն ընդգծում է, որ գաղթի ճանապարհին առևանգված, բռնության ենթարկված, բռնի ամուսնացված ու կրոնափոխված հայ կանայք անկախ ամեն ինչից շարունակել են մնալ իրենց հայրենիքի նաև մշակութային ժառանգության կրողը:
 Կայքում տեղ են գտել մի շարք կանանց պատմություններ՝ իր կամքին դեմ իրեն բռնաբարած քուրդ աղայի հետ ամուսնացած ու մինչև կյանքի վերջ հայկական ժողովրդական երգերով հոգեկան տրավման հաղթահարել փորձած Պետոյի աղջիկ Խանեից մինչև ստրկության վաճառված ու հետագայում Թուրքիայի առաջին կին գյուղապետ դարձած Ֆաթմա:
 Ֆաթման, որի անունը փոխվել է բռնի մահմեդականացումից հետո, իր փոքրիկ աղջկա` Ալիսի հետ ընտանիքի միակ փրկվածն էր: Մայր ու աղջիկ որպես ստրուկ գնվել են Դեր Զորի գաղթի ճանապարհին և տարվել նույն քրդական ընտանիքը` մեկն ընտանիքի հոր, մյուսն էլ որդու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել