Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո չպետք է բավարարվենք միայն վերապրումով. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Պետք է աշխատենք դառնալ ուրիշ ազգերի համար օրինակ, թե ինչպես կարող ենք հզորանալ ու երկիր սարքել, օգնել ուրիշներին: Ես լավատես եմ: Կարծում եմ, Հայաստանն այդ հնարավորությունն ունի և այդ կամքը պետք է ունենա: Նրա ապագան փայլուն է»,-ասաց նա:

Աֆեյանի խոսքով, ժամանակի ընթացքում, թե՛ Հայաստանի կառավարությունը թե՛ ժողովուրդը  պետք է զարգանան՝ դառնալով միջազգային մակարդակի երկիր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել