Ազերիների կազմակերպած սույն միջոցառման զավեշտն այն է, որ Բաքվում ոչ թե հերքում են հայերի ցեղասպանությունն, այլ դրան հակադրում Ալիևների կողմից հնարված «Խոջալուի ցեղասպանություն» կոչվածը և հայերի կողմից թուրքերին ցեղասպանության ենթարկելը նույն Թուրքիայում և Ուզբեկստանում։ Ի դեպ՝ Ուզբեկստանում հայերի կողմից թուրքերին ցեղասպանության ենթարկելու մասին բարբաջանքի հեղինակին, ով իր այդ «աշխատությունը» գրել է Բաքվի պատվերով, հետապնդում են նույն Ուզբեկստանի իշխանությունները՝ մեղադրելով նրան ֆաշիզմի և ազգայնականության մեջ։ Բայց Բաքվին դա չի հետաքրքրում։
Ծիծաղելի և զավեշտալի մի փաստ ևս. Հայոց ցեղասպանությունը փորձում են հերքել նրանք, այսինքն՝ ադրբեջանցիները, ովքեր այդ ժամանակ որպես ազգ գոյություն չեն էլ ունեցել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1338352832915329?notif_t=close_friend_activity¬if_id=1493020600826012
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել