21-րդ դարում գիտությունը շատ բան կարող է բացատրել, բայց դեռևս կան առնվազն 13 անբացատրելի գաղտնիքներ, որոնք ի զորու են զարմացնելու բոլորին:

Չինական խճանկարը, որը հայտնաբերվել է Չինաստանի Գանդու Շեն գյուղի անապատում:  Նրա կոորդինատներն են` 40°27’28.56, և 93°23’34.42: Այսքանից բացի նկարի վերաբերյալ որևէ այլ բան հայտնի չէ: Այն գտնվում է համաշխարհային մշակութային ժառանգության մաս համարվող Մոգաո քարայրերի մոտակայքում, ու չնայած անբարենպաստ պայմաններին՝ այն պահպանում է իր ձևը դարեր շարունակ: 

Առեղծվածային քարից տիկնիկը

Այն հայտնաբերվել է 1889թ. Այդախո նահանգում պատահաբար: Այն ստեղծվել է մարդու ձեքռով, սակայն գիտնականները համոզված են` այն թվագրվում է շատ հին տարեթվով, քան ինքը մարդկությունը:

Առաջին քարե օրացույցը

Թվում է՝ ավելի հեշտ բան, քան իմանալ ամսաթիվը, չկա: Սա, իհարկե, մեզ համար, իսկ հին ժամանակաշրջանում ապրող մարդկանց համար ժամանակը հաշվելը եղել է մեծ և տաժանակիր աշխատանք: Առաջին քարից օրացույցը գտնվում է Եգիպտոսի Սահարա անապատում: Մարդիկ այն գործածել են 6 հազար տարի առաջ: Ժամանակը հստակ իմանալու համար մարդիկ կիլոմետրերով տեղաշարժել են հսկայական քարերը: 

Մարդիկ այս հատվածում հայտնվել են ավելի քան 10-8 հազար տարի առաջ: Երկար ժամանակ այս ժամացույցը կարևոր դերակատարում է ունեցել մարդկանց կյանքում, և մարդիկ նրա միջոցով ժամանակն իմանալու համար հաճախ օրեր են ծախսել:

Երկաթե պտուտակ, որը 300 մլն տարեկան է:

Այն հայտնաբերվել է 1998թ. ռուս գիտնականների կողմից` քարի մեջ: Այդ ժամանակաշրջանում տվյալ հատվածում անգամ դինոզավրեր չեն եղել, իսկ մարդկանց մասին խոսելն ավելորդ է:

Հնագույն տիեզերանավ

Պարզվում է` տիեզերքում եղել են ոչ միայն ժամանակակից մարդիկ, այլև մ.թ.ա. 5000 թ.-ին ապրողները: Այս հնագույն ժայռապատկերը արված է Ճապոնիայի քարանձավներից մեկում:

Սահող քարեր

Անգամ ՆԱՍԱ-ի աշխատակիցները զարմացած թոթվում են ուսերը` այս քարերի մասին խոսելիս: Նրանք կարող են միայն զարմանք պատճառել, քանի որ քարերը շարժվում են չորացած Ռեյստրեկ Պլայայի գետի միջով, որը ամբողջովին պատված է չոր կավով:

Մի քանի հարյուր կիլոգրամ կշռող քարերը իրենց հետևից թողնում են լայն հետագիծ, սակայն մինչև առայժմ որևէ մեկը չի տեսել այդ երևույթը սեփական աչքերով:

Բուրգերի էներգիան

Մեքսիկայի Տեոտիուական քաղաքի պատերի մեջ դրվել են թերթաքարի մեծ կտորներ: Առայժմ հայտնի չէ՝ ինչ նպատակով է այն կիրառվել այդ տարածքի բնակիչների կողմից:

Շների ինքնասպանություններ

Շոտլանդիայում 1859 թ. Օվերթաուն գետի վրա կառուցված կամուրջը հայտնի է դարձել այն բանի շնորհիվ, որ 1950-60 թթ. սկսած այստեղ եղել են շների մասսայական ինքնասպանությունների դեպքեր: Շները անսպասելի ցատկել են կամրջից ներքև:  

Հանածո հսկան

12 ֆունտ կշռող հսկան հայտնաբերվել է 1895 թ. Անգլիայի Անտրիմ քաղաքում: Նրա հասակը կազմել է 3.7 մետր, կրծքի լայնությունը` 2 մետր, ձեռքերի երկարությունը` 1.4 մետր, իսկ աջ ոտքին եղել է 6 մատ: 

Ատլանտիդայի ավերակները

Այս տարածքը մինչ այժմ ուսումնասիրվում է գիտնականնների կողմից: Ամերիկացի հնագետները, գտնելով այս վայրը, միանգամից հայտարարել են, որ գտել են Անտարկտիդան: 

 

Նևադայի հսկաները

Գոյություն ունի հնդկական լեգենդ: Ըստ դրա` ինչ-որ ժամանակ երկրի վրա ապրել են 3.6 մետր հասակով մարդիկ: Լեգենդում նշված տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել է հսկայական ծնոտ, իսկ 1931 թ. կղզում հայտնաբերվել է երկու կմախք: 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել