Image result for макрон«Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մաքրոնը առաջատարն է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում։

Ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու ՆԳՆ-ի տվյալներով քվեների մոտ 97 տոկոսի հաշվարկի արդյունքում Մաքրոնը ստացել է քվեների 23,9 տոկոսը։

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին  Լը Պենը ստանում է 21,4 տոկոս։

«Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը երրորդն է՝ 19,9 տոկոսով, «Անկոտրում Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը՝ չորրորդը՝ 19,6 տոկոսով։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին։ Դրան կմասնակցեն առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել