Ապրիլի 27-ից Հայաստանի բոլոր կինոթատրոններում կցուցադրվի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմը, որի հիմքում 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության իրադարձություններն են: Սա օսկարակիր ռեժիսորի կողմից նկարահանված առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով:Հայաստանում «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունների իրավունքը պատկանում է «Շարմ Հոլդինգ» ընկերությանը, որը նաև իրականացրել է ֆիլմի հայերեն կրկնօրինակման պրոդյուսերական աշխատանքները:

 «Խոստումը» Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):

 #KeepThePromise #ThePromiseFilm  #NeverStaySilent 

The Promise [Original Motion Picture Soundtrack]
by Chris Cornell
Youtube Official Page

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել