Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Չհնազանդվող Ֆրանսիան» ձախ շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը հավաքում է ձայների մեծամասնությունը Ֆրանսիայի երեք անդրծովյան տարածքներում` Սեն Պիեռ և Միքելոնում, Մարտինիկայում և Գվիանայում: Այս մասին հայտնում է բելգիական RTBF հեռուստաալիքը:

Աղբյուրի տվյալների համաձայն` Սեն Պիեռ և Միքելոնում Մելանշոնի օգտին քվեարկել է ընտրողների 34,45 տոկոսը, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի օգտին` 18,16 տոկոսը, իսկ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Առաջ» սոցիալ-լիբերալ կուսակցությունը ներկայացնող Էմանուել Մակրոնի օգտին` 17,97 տոկոսը:

Մարտինինկայում Մելանշոնը հավաքել է քվեների 27,36 տոկոսը, Լը Պենը` 24,29 տոկոսը, Մակրոնը` 18,75 տոկոսը:

Գվիանայում Մելանշոնը թեկնածուների ցուցակը գլխավորում է քվեների 24,72 տոկոսով, իսկ Լը Պենը հավաքել է 24,29 տոկոս, Մակրոնը` 18,75 տոկոս:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել