Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կոչը՝ ուղղված Ադրբեջանի ՊՆ հրամանատարներին՝ պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների, պատասխանն է նախօրեին ՀՀ-ում անցկացված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: 

«Կարծում եմ՝ պատերազմի վերսկսում չի կարող լինել, ով պատրաստ է լինում պատերազմի, նա չի հայտարարում այդ մասին, դա շանտաժ է: Պատերազմի վերսկսում հնարավոր չէ, նախ, որովհետև Ադրբեջանը շատ ծանր կորուստներ է կրել՝ և՛ բարոյական, և՛ հոգեբանական, և հետո՝ համաշխարհային այսօրվա իրադրությունը՝ ԱՄՆ նախագահ Թրամփի խոսքերը, Թուրքիայի անկայունությունը, Կորեա, Սիրիա ... կարծում եմ՝ որևէ մեկը խելագար չէ, որ պատերազմ սկսի»,- ասաց Շիրինյանը և հավելեց, որ նորմալ բանակները սովորաբար պատերազմի միշտ պատրաստ են լինում:

Հարցին, թե ելնելով նման երկկողմ կոչերից ու ծրագրերից՝ կարո՞ղ ենք խաղաղության հարցը փակված համարել, Լևոն Շիրինյանը պատասխանեց, որ այդ օրակարգն առաջ բերող կուսակցության դեմ ժողովրդի քվեարկությամբ այդ հարցը փակեց.«Ժողովուրդն այդ կուսակցությանն  ընդհանրապես չընտրեց, այսինքն՝ խաղաղության  պլանի հարցը հայ ժողովուրդը փակեց»:

Հարցին՝ կողմերը հաստատում են, որ ԼՂ հարցի լուծումը միայն պատերա՞զմն է, քաղաքագետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ով խաղաղությունից է խոսում, նա մեր ժողովրդին շփոթեցնում է, մեր հարցը  բանակցություններով չի լուծվում, երբ կողմերից մեկը մյուս կողմին հնարավորություն ունեցավ ծնկի բերելու, այդ օրն էլ խաղաղության պայմանագիր կկնքվի, բայց դա շատ հեռու է, իսկ դրա համար պետք է շատ սիրել մեր «Իսկանդերներին» և վերջ»: 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել