Tert.am-ը գրում է.
 Վրաստանի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է երկրի հիմնական օրենսդրության վերանայման նախագիծը:
 Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, փաստաթուղթը, որը մշակվել է 4 ամսվա ընթացքում, 43 «կողմ» և 8 «դեմ» ձայնով ընդունվել է հանձնաժողովի վերջնական նիստում: Սահմանադրական հանձնաժողովի ղեկավար, երկրի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայատարարել է, որ «Վրաստանի սահմանադրության նոր մոդելը երկրի կառավարման ամուր, կայուն, ժողովրդավարական, բազմակարծիք խորհրդարանական համակարգ է սահմանում»:
 Սահմանադրության մեջ ներառված փոփոխությունների համաձայն` նախ և առաջ հեշտացվում են անմիջական նախագահական ընտրությունները. Նախագահին այսուհետ կընտրի 300 պատվիրակից կազմված ընտրական խորհուրդը, որում կընդգրկվեն խորհրդարանի 150 պատգամավոր, ինչպես նաև տեղական և շրջանային իշխանությունների ներկայացուցիչներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել