Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը հանդիսանում է ավելի քան 100 հազար բնակչությամբ գերմանական քաղաքներից ամենավտանգավորը։ Այս մասին հայտնում է Welt պարբերականը, որի տրամադրության տակ է հայտնվել անցած տարվա քրեական վիճակագրությամբ ոստիկանական զեկույց։ Ինչպես սպասվում է՝ ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը նոր տվյալները պաշտոնապես կներկայացնի երկուշաբթի։
 Բեռլինում անցած տարի կատարվել է յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով 16161 հանցագործություն։ Մայրաքաղաքը զգալիորեն հետ է մղել Մայնի Ֆրանկֆուրտին, որը վերջին մի քանի տարիներին անփոփոխ առաջատար է եղել իրավախախտումների թվաքանակով։ 2016 թվականին այն 4-րդ տեղում է՝ 100 հազար բնակչի հաշվով 15671 հանցագործությամբ։
 Գերմանիայի ամենաքրեական քաղաքների եռյակում են Լայպցիգն (15811 հանցագործություն) ու Հանովերը (15764)։ Ամենաանվտանգ քաղաք է ճանաչվել Մյունխենը (7909)։
 Գերմանիայում 2016 թվականին հանցագործությունների ընդհանուր թիվը 2015-ի համեմատ աճել է 0.7 տոկոսով և հասել 6.37 միլիոնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել