Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի պրեմիերան։ Առաջին ցուցադրությունից հետո մի շարք հայտնիներ ու աստղեր իրենց աջակցությունն են հայտնել թե՛ ֆիլմին և թե՛ Հայոց ցեղասպանությանը։ Այդ աստղերի շարքին է միացել նաև Ջենիֆեր Լոպեսը, ով իր թվիթերյան էջում հոլովակ է տեղադրել՝ կապված ֆիլմի հետ։

Հոլովակում Ջենիֆեր Լոպեսն ասում է հետևյալը.

«Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդու իրավունքների, փախստականներին օգնելու և երեխաների մասին։ Իմ անունը Ջենիֆեր Լոպես է, և ես երդվում եմ երբեք չմոռանալ իմ խոստումը պահել»։

Շարժմանը միացել է նաև մոդել, հաղորդավարուհի և գործարար Հայդի Քլումը, ով նույնպես տեսանյութ է տեղադրել թվիթերյան իր էջում։

«Ողջույն։ Ես Հայդի Քլումն եմ։ Ես երդվում եմ երբեք չմոռանալ խոստումը պահել և օգնել երեխաներին ամբողջ աշխարհում»,- ահա թե ինչ է ասում Հայդի Քլումը տեսանյութում։

Հիշեցնենք, որ նախկինում ֆիլմին անդրադարձել են նաև Լեոնարդո Դի Կապրիոն, Էլթոն Ջոնը, Սիլվեսթր Ստալոնեն, Քիմ Քարդաշյանը և մի շարք այլ աստղեր։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել