Տնտեսական առաջընթացը խթանելու համար հարկավոր է մի շարք ոլորտներում ավելացնել մրցակցությունը:

Այս դեպքում խոսքը գնում է օդային տրանսպորտի մասին: Վերջին ժամանակներում նկատվում է ինքնաթիռի տոմսի գնանկում մի շարք ուղղություններով: Պատճառը մի շարք երկրներից ներգրավվող ավիաընկերություններն են:

Սպասվում է, որ այս տարվա հունիսի 1-ից շաբաթական 3 անգամ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի Pegasus բյուջետային ավիաընկերությունը: Պետք է նշել, որ ընկերությունը իրականացնում է թռիչքներ դեպի եվրոպական գրեթե բոլոր երկրներ և համարվում է տարածաշրջանի ամենաակտիվ լոուքոսթերներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել