Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ արդեն քննարկվել է, թե որ օրերին պետք է անցկացվեն հանրակրթական դպրոցների պետական ավարտական քննությունները և ուղարկվել ՀՀ կրթության ու գիտության նախարարի հաստատմանը:

12-րդ դասարանի երեք ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ օրերին.

«հայոց լեզու և գրականություն»- հունիսի 7-ին,

մաթեմատիկա- հունիսի 14-ին,

հայոց պատմություն- հունիսի 21-ին:

9-րդ դասարանի ավարտական քննությունները նախատեսվում են հետևյալ հաջորդականությամբ.

հայոց լեզու (փոխադրություն) – հունիսի 5-ին,

գրականություն (բանավոր) – հունիսի 8-ին,

մաթեմատիկա – հունիսի 12-ին,

օտար լեզու (բանավոր) – հունիսի 15-ին,

բնագիտություն – հունիսի 19-ին,

հայոց պատմություն – հունիսի 22-ին,

ռուս գրականություն (բանավոր) – հունիսի 26 -ին:

Կրթության և գիտության նախարարությունից մեզ պատասխանեցին, որ ավարտական քննությունների օրերը նախարարի հրամանով կհաստատվեն առաջիկա երեքշաբթի, հետևաբար դրանք պաշտոնապես կհրապարակվեն հաստատվելուց հետո:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել