Հուսով եմ՝ «Խոստում»-ից հետո էլ ոչ մի ֆիլմ չեն նկարի Ցեղասպանության մասին։ Այն էլ՝ Հոլիվուդի մակարդակով։ Գոնե մի քանի տասնամյակ։ Ինչքան կա, հերիք է, որպեսզի ևս մի 4-5 սերունդ ինքնանսեմացման հայեցի դոզաներ ստանա։

Փոխարենը լավ կլիներ, եթե ավելի շատ ֆիլմեր նկարվեին (նամանավանդ՝ Հոլիվուդում) Արցախյան պատերազմի մասին։ Ինչպես դրա 90-ականների փուլի, այնպես էլ 2014-ի ամռան ու 2016-ի ապրիլի մասին։

Մի տեսակ շատ ունենք ֆիլմեր, որտեղ գառան պես մորթում են մեզ, ու համարյա չունենք ֆիլմեր, որտեղ մենք ոչ թե հերոսաբար նահատակվում ենք, այլև հաղթում, իսկ դա, ի դեպ, էթնոհոգեբանություն ձևավորող լրջագույն գործոն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել