ԵԼՔ դաշինքն էլ ներկայացրեց իր ավագանու անդամների թեկնածուներին: Ցուցակում ընդգրկված է նաև Նելլի Ղարդյանը, ում ընդամենը մի քանի շաբաթ առաջ տեսանք Հանրապետական կուսակցության քարոզարշավի «բազմաչարչար» տեսահոլովակում: Չեմ կարող չնշել, որ տեսահոլովակի ամենաէնտուզիազմով ու խանդավառ աղջիկը հենց Նելլին է, ով պարում է, ցատկոտում, երգում, իսկ տեսահոլովակի ամենասկզբում էլ սելֆի է անում. մի խոսքով՝ «տժժում» է Հանրապետականի երիտթևը ներկայացնող մի քանի հարյուր երիտասարդների հետ, վարչապետի ընկերակցությամբ: Բայց արի ու տես, որ Նելլին այսօր էլ չի հարում Հանրապետականի գաղափարախոսությանը ու մտնելով ԵԼՔ դաշինքի շարքերն՝ արդեն առաջադրվել է Երևանի ավագանու թեկնածու: Ոմանք կարող են փորձել սրանից հայոց հարց դարձնել ու սկսել քրքրել ԵԼՔ-ին ու Նելլիին, իսկ ես արդեն վաղուց դադարել եմ զարմանալ հայաստանյան քաղաքականության պարադոքսներով, այնպես որ, այս ամենը միայն ժպիտ է առաջացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել