Իրանում 2016 թվականին 30 ահաբեկչություն է կանխվել՝ ասել է երկրի հետախուզության հարցերով նախարար Մահմուդ Ալավին։ Այս մասին փոխանցում է IRNA գործակալությունը։

Նրա խոսքով՝ շնորհիվ գերատեսչության աշխատակիցների զգոնության՝ այսօր իրավիճակն անվտանգության ոլորտում կայուն է։

Հիշեցնելով Իրանի Գերագույն առաջնորդի խոսքերն այն մասին, որ իրանցի ժողովուրդն անցած տարի ապրել է անվտանգության պայմաններում, Ալավին հավելել է, որ չնայած աշխարհի երկրների մեծ մասում, այդ թվում տարածաշրջանի երկրներում այդ ոլորտում տիրող ճգնաժամին, Իրանը կարող է հպարտանալ երկրում անվտանգության մթնոլորտով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել