Tert.am-ը գրում է.
ՀՀ սփյուռքի նախարարությունում ապրիլի 22-ին տեղի ունեցավ տեսաժողով Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը, տեսաժողովին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:
Լոս Անջելեսից տեսակապով միացել էին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Արմելլա Շաքարյանը, Գլենդելի կրթական խորհրդի նախագահ Արմինե Կարապետյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության համայնքային խորհրդի նախագահ Հարութ Սեմերջյանը, խորհրդի ներկայացուցիչ Վռամ Մարտիրոսյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄՆ Արևմտյան շրջանի ներկայացուցիչ Վիլմա Կույումջյանը, Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչ Արա Ահարոնյանը, Հայ Օգնության Միության ներքո գործող դպրոցների պատասխանատու Մարո Փափազյանը, Ամերիկայում Հայկական Առևտրային ցանցի նախագահ Ալեք Բաղդասարյանը, «Հեքիաթն է կանչում» թատերախմբի պատասխանատուն, «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը, «Ռոզ և Ալեք Փիլիպոս» ազգային վարժարանի հայոց լեզվի ուսուցիչ Գևորգ Սարգսյանը, համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց տեսաժողովի մասնակիցներին, կարևորեց համայնքի միասնական, համախմբված, ակտիվ գործունեությունը, նախարարության հետ կապերի ակտիվացումը, որը կնպաստի նախարարության ծրագրերին առավել գործուն մասնակցությանը: Նախարարը, մասնավորապես, նշել է. «Համայնքը հայ պահելու, ազգային ինքնությունը պահպանելու, համայնքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հզոր գործոն է հայոց լեզվի պահպանումը: Դպրոցն ու եկեղեցին են Սփյուռքում պահպանում հայկականությունը, լեզուն, մշակույթը, ազգային ավանդույթները: Անգնահատելի է հայ ուսուցիչների դերը հայ երիտասարդներ կրթելու գործում: Եվ, վերջապես, հայապահպանության հզոր գործոն է նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը, որը կնպաստի հայրենաճանաչությանը և Հայրենիքի հետ նրանց կապի ամրապնդմանը: Կարծում եմ, ամեն հայ պետք է տեսնի Հայաստանը, միայն այդպես հայ երեխան կմտածի հայ մնալու մասին: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել