Operativ.am-ը գրում է․

Ռուսաստանում գերմանացի ռազմագերին 70 տարի անց հանդիպել է իր առաջին սիրուն: Այս մասին գրում է «НТВ»-ն:

Հաղորդվում է, որ հանդիպել են 87-ամյա Ժաննա Վորոնցովան և 95-ամյա Վոլֆգանգ Մորելը, որոնց միջև սիրավեպ է տեղի ունեցել հեռավոր 1940-ականներին: Այդ ժամանակ Վոլֆգանգին արտաքսել են, իսկ Ժաննան վստահ էր, որ այլևս չի տեսնի իր սիրելիին: 

Սակայն, 7 տասնամյակ անց Մորելը եկել է նրա մոտ Ռուսաստան: Վերջինս չէր էլ կարող մտածել, որ սիրած աղջկա հետ հանդիպումը 95 տարեկանում ավելի հուզիչ կարող է լինել, քան 20-ում: Այս օրվան նա սպասել է 70 տարի: 

Նշվում է, որ առաջին անգամ սիրեցյալներն իրար տեսել են 1947 թ.-ի գարնանը, երբ ռազմագերիների ճամբարում Ժաննան ելույթ էր ունենում: Այդ ժամանակ գերմանացի ռազմագերին մինչև ականջի ծայրը սիրահարվել էր ռուս գեղեցկուհուն:

«17-ամյա գեղեցկուհի: Գեղեցկուհի՛: Ես ուզում եմ ասել, որ նա առաջին աղջիկն էր, ով կարողացել է գրավել իմ ուշադրությունը: Նման աղջիկ ես երբեք չեմ տեսել: Մինչ օրս»,- ասել է 95-ամյա գերմանացին:

Ինչ վերաբերում է գեղեցկուհուն, ապա նա այժմ 87 տարեկան է: Նա դժվարությամբ է քայլում և այդքան էլ իրեն լավ չի զգում: Սակայն, երբ իմացել է, որ իրեն այցելության է եկել Վոլֆգանգը՝ իր Վոլոդյան, առավոտից հայելին ձեռքից վայր չի դրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել