Տղամարդը հարձակում է գործել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի վրա, երբ վերջինս այցելել էր Ելիսեյան պալատի մոտ երեկ տեղի ունեցած ահաբեկչության վայր: Դեպքի վայրից տեսանյութը հրապարակել է Breaking News-ը:

Բարկացած տղամարդը քաղաքապետին մեղադրել է, որ քաղաքային իշխանությունները չեն կարողանում ապահովել քաղաքացիների անվտանգությունը: Նրան կանգնեցրել են ոստիկանները. վերջինս շարունակել է բորբոքված ելույթ ունենալ տեսախցիկի առջև:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Քարիմ Շեֆրի անունով անձը հարձակում է գործել ոստիկանների վրա. երկու ոստիկաններ զոհվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել